Օգյուստեն Տիերի
Օգյուստեն Տիերի ֆր.՝ Augustin Thierry | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1795[1][2][3][…] |
Ծննդավայր | Բլուա[4] |
Մահացել է | մայիսի 22, 1856[1][3][5][…] (61 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Pensionnat normal? |
Մասնագիտություն | պատմաբան, գրող և գրադարանավար |
Ամուսին | Julie Thierry? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[6], Société des antiquaires de la Morinie?, Comité des travaux historiques et scientifiques, Société Franklin? և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Augustin Thierry Վիքիպահեստում |
Օգյուստեն Տիերի (ֆր.՝ Augustin Thierry, մայիսի 10, 1795[1][2][3][…], Բլուա[4] - մայիսի 22, 1856[1][3][5][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ամբողջական անունը` Ժակ Նիկոլյա Օգյուստեն Տիերի (ֆր.՝ Jacques Nicolas Augustin Thierry), ֆրանսիացի պատմաբան, ֆրանսիական պատմագրության հիմնադիրներից։ Վայելչագրության ակադեմիայի անդամ (1830)։ Ամադեյ Տիերիի ավագ եղբայրն է, որը նույնպես պատմաբան էր և որի վրա նա մեծ ազդեցություն է ունեցել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմության նկատմամբ հետաքրքրությունը վաղ է արթնացել՝ Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի և Վալտեր Սքոթի ազդեցության տակ[7]։
1813 թվականին բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո Օ. Տիերին մտերմացել է Կլոդ Անրի Սեն-Սիմոնի հետ և 1814-1817 թվականներին նրա մոտ քարտուղար աշխատել։ Սեն-Սիմոնի և Տիերիի հարաբերություններն այնքան վստահալից էին, որ երիտասարդն իրեն անվանում էր (և իր գործերը ստորագրում) որպես նրա որդեգիր որդի[8]։ Հիասթափվելով ուտոպիստական սոցիալիզմից՝ Տիերին լքել է իր ուսուցչին, սակայն 1817-1821 թվականների իր հոդվածներում սոցիալիստական գաղափարների ազդեցությունը դեռ զգալի է։ Այսպես, պատմական զարգացման էությունը Օ. Տիերին համարում էր երրորդ դասի՝ բուրժուազիայի, պրոլետարիատի և գյուղացիության համատեղ պայքարը առաջին երկու բարձրագույն դասերի դեմ։ Անցնելով Ֆրանսիայի միջնադարյան պատմության ուսումնասիրությանը՝ գիտնականն իր մշակած դասային (կամ դասակարգային) պայքարի տեսության տեսանկյունից դիտարկել է վաղ միջնադարում տեղի ունեցող Գալլիայի բնիկ հռոմեա-կելտական բնակչության պայքարը նվաճող ֆրանկների հետ։ Տիերին որպես հեղափոխական ժողովրդավարական գործընթաց էր դիտարկում գյուղացիական պատերազմը (Ժակերիա) և քաղաքային ապստամբությունը XII-XIV դարերում, առաջադեմ էր համարում քաղաքային մագիստրատների համագործակցությունը ֆրանսիական թագավորների հետ` սկսած Կապետինգների ժամանակներից ընդհուպ մինչև Լուի Արև արքայի ժամանակներ, որն ուղղված էր ֆեոդալական վերնախավի դեմ։ Հենց այդ միության դադարեցումը, ըստ Օ. Տիերիի, պատճառ է դարձել Ֆրանսիական մեծ հեղափոխությանը։ Որպես հաստատում այն տեսության, ըստ որի Միջնադարում «դասային պայքարը» եղել է ռասսաների պայքար` Տիերին նաև ցույց է տալիս Անգլիայի պատմությունը նորմանդական նվաճումից հետո` որպես Բրիտանիայում ապրող և անգլոսաքսերի պետության մեջ գտնվող վիլլանների պայքարը Նորմանդիայի բնակիչների կողմից ներկայացված ազնվական խավի դեմ։
Լեզուն, որով գրված են Օ. Տիերիի ստեղծագործությունները, վառ են ու հյութալի։ Մեծ նշանակություն է տվել գեղարվեստականությանը, իր ստեղծագործությունների ոճին։ Գիտնականը մեծ նշանակություն է տվել պատմական աղբյուրների հետազոտությանը, օգտագործել է ժամանակագրություններ, ավանդություններ և լեգենդներ։ Ինչպես նշում է Սովետական մեծ հանրագիտաանը, պատմաբան Տիերիի գլխավոր խնդիրը անցյալի իրադարձությունները բնազդի օգնությամբ վերստեղծելն էր։ 1830 թվականին կուրացել էր և կաթվածահար եղել[7]։ 1830 թվականից Օ. Տիերին Արձանագրությունների ակադեմիայի անդամ էր։ 1830 թվականի Հուլիսյան հեղափոխությունը գիտնականը հիացմունքով է ընդունե, սակայն 1848 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը, որը պայմանավորված էր հենց երրորդ դասի (բուրժուազիայի և պրոլետարիատի) ներսում հակասություններով, որը գիտնականը համարում էր «ամբողջական», դառը տարակուսանք է առաջացրել նրա մոտ և այն դիտարկել որպես պատմական թյուրիմացություն։
Երրորդ, ճնշված դասի պատմության ուսումնասիրության վերաբերյալ Օ. Տիերիի գիտական ստեղծագործությունը բարձր է գնահատվել Կարլ Մարքսի կողմից, որը ֆրանսիացի գիտնականին անվանել է «դասակարգային պայքարի հայր»[9]։ Միևնույն ժամանակ, նա քննադատել է Տիերիի տեսակետները, մասնավորապես, այն բանի համար, որ վերջինս չի ճանաչել երրորդ դասի հակասությունները։ Ֆրանսիացի գրաքննադատ Գյուստավ Պլանշը գրել է, որ նոր գաղափարների զարգացման մեջ «Անգլիայի նվաճման պատմության նշանակությունը» նորմանների համար զբաղեցնում է այն նույն տեղը, որն ունեցել է Պրոսպեր Մերիմեի «Կլարա Գասուլի թատրոնը» գրականության պատմության մեջ[10]։
Ստեղծագործական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lettres sur l’histoire de France . («Նամակներ Ֆրանսիայի պատմության վերաբերյալ») Paris, 1827
- Dix ans d'études historiques . («Տասը տարի պատմական աշխատանքների») Paris, 1834
- Essay sur l’histoire de la formation et des progrès du Tiers État , («Երրորդ դասի ծագման պատմության և հաջողությունների փորձը») 1853
- Рассказы о временах Меровингов = Récits des temps mérovingiens. — СПб.: Издание О. И. Бакста, 1864.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Тьерри Огюстен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ 7,0 7,1 Французская Историография Первой Половины Xix В. Исторические Взгляды Сен-Симона. О. Тьерри И Буржуазно-Либеральная Школа Эпохи Реставрации
- ↑ Реизов Б. Французская романтическая историография, 1815-1830. — Изд-во Ленинградского ун-та, 1956. — 548 с.
- ↑ А.М.Малеваный Классовая борьба в древнем мире. — Изд-во Казанского университета, 1987. — 118 с.
- ↑ Gustave Planche Portraits littéraires. — т. 1. — 1848. — С. 185—186.
Գրականության
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алпатов М. А. Политические идеи французской буржуазной историографии XIX века Արխիվացված 2020-09-19 Wayback Machine. М.-Л., 1949
- Гревс И. М. (1890–1907). «Тьерри, Огюстэн». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Косминский Е. А. Историография средних веков, М. 1963.
- Тьерри, Огюстен / А. И. Молок // Тихоходки — Ульяново. — М. : Советская энциклопедия, 1977. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 26).
- Плеханов Г. В. Огюстен Тьерри и материалистическое понимание истории. // Плеханов Г. В. Сочинения. Том VIII. М.–Л., 1925
- Реизов Б. Г. «Французская романтическая историография (1815—1830)» Արխիվացված 2020-08-06 Wayback Machine / Отв. ред. А. Л. Дымшиц. — Л.: Издательство Ленинградского гос. ун-та, 1956. — 536 с.
- Тьерри, Огюстен // Философская энциклопедия : в 5 т / глав. ред. Ф. В. Константинов. — М.: Советская энциклопедия, 1970. — Т. 5 : Сигнальные системы — Яшты. — 740 с. — 60 500 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստեն Տիերի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 187)։ |